Լավագույն հարսանեկան զգեստները և հարսանյաց աքսեսուարները Երևանում` «Հարսիկ» հարսանյաց սրահում:
«Հարսիկ» հարսանյաց սրահը գործում է 2008թ.-ից և իրավմամբ համարվում է քաղաքամայր Երևանի առաջատար սրահներից մեկը:
Հարսանյաց սրահում ներկայացված են հետևյալ ֆիրմաների հարսանյաց զգեստները`
Demetrios - ԱՄՆ
Cosmobella - ԱՄՆ
Elianna Moore - Ֆրանսիա
Atelier Diagonal - Իսպանիա
Demetrios Bridals հանրահայտ հարսնաշորերի բրենդը ստեղծել է ծագումով հույն Ջեյմս Էլիաս Դեմետրիոսը: 1980թ. նա բացում է հարսնազգեստների և երեկոյան զգեստների իր առաջին սալոն-ստուդիան: Demetrios-ի շքեղ և պերճաշուք զգեստները շատ արագ գրավում են աշխարհի հարսանեկան շուկաները և հարսնացուների սրտերը: Demetrios-ի հարսնազգեստները գնում են ոչ միայն հարուստ ամերիկացիները, այլ նաև արաբական շեյխերը և եվրոպական թագավորական ընտանիքները: Demetrios-ի հարսնաշորերը կարվում են որակյալ և թանկարժեք կտորներով, օգտագործվում է ֆրանսիական ժանյակ, "Swarovski" բյուրեղներ և մարգարիտներ:
Demetrios-ը համարվում է որակի և անթերի ճաշակի էտալոն, նրա զգեստները էլեգանտ են և շքեղ:

Նոր բրենդ Երևանում` Elianna Moore - Ֆրանսիա
Elianna Moore հարսանյաց զգեստները կանացի են, նուրբ և էլեգանտ: Elianna Moore հարսանյաց զգեստներում համակցվում են կլասիկ և ժամանակակից ոճերը: Նրանք ունեն եվրոպական որակ և ֆրանսիական նրբագեղություն:
Elianna Moore-ի հարսանեկան զգեստները երբեք աննկատ չեն մնում, նրանք ընդգծում են հարսնացուի կանացիությունը, փխրությունը և նրբությունը:
Աղջկական ամենաթանկ ու նվիրական երազանքներից մեկը հարսանեկան ճերմակ զգեստի մեջ չքնաղ հարսնացու լինելն է: Այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհներից մեկը տանում է դեպի հարսանյաց սրահ «Հարսիկ», որտեղ ներկայացված հարուստ ու բազմաճաշակ տեսականին կարող է աննկարագրելի բերկրանք պարգևել հարս դառնալու երազանք փայփայող ցանկացած օրիորդի:
«Հարսիկ» հարսանյաց սրահի զգեստները աչքի են ընկնում իրենց շքեղությամբ, ինքնատիպությամբ ու ոճային բազմազանությամբ: Դա հնարավորություն է տալիս «Հարսիկ» հարսանյաց սրահ այցելող խստապահանջ հաճախորդին գտնել իր ճաշակին և ոճին համապատասխան հարսնազգեստ և հեռանալ բավականության լուսափայլ ժպիտը դեմքին:
Մի քանի խորհուրդ ապագա հարսիկներին.
• Երբեք մի հետաձգեք Ձեր հարսնազգեստի ընտրությունը մինչև վերջին օրերը,
• Հարսանիքի օրը Ձեր օրն է, և Ձեր կյանքի ամենագլխավոր օրվա հարսնաշորը ընտրեք Դուք, այլ ոչ մեկ ուրիշը,
• Ընտրեք որակյալ հարսնազգեստ, քանի որ այդ օրվա Ձեր նկարագիրը Ձեզ հետ տանելու եք ողջ կյանքի ընթացքում:











